‘Պաշտոնական. Հիդինկը՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ’

1188

Գուս Հիդինկը նշանակվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում:

2008-09թթ. մրցաշրջանում Հիդինկը ժամանակավոր աշխատել է «Չելսիում»՝ այդ ժամանակ փոխարինելով Լուիս Ֆելիպե Սկոլարիիին: Նրա ղեկավարությամբ լոնդոնյան թիմը հաղթել է Անգլիայի գավաթի խաղարկությունում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին «Չելսիի» ղեկավարությունը խզել է Ժոզե Մոուրինյուի հետ պայմանագիրը: Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից հետո թիմն ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն իրականացրել է 3-ամյա երկրպագուի երազանքը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտին հետաքրքրվել է «Ռեալ» վերադառնալու հնարավորությամբ’