‘
Նորաստեղծ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում շարունակում է ամրապնդել թիմի կազմը:
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմին է միացել 23-ամյա իսպանացի պաշտպան Սերխի Գոնսալեսը:
Սերխին «Ատլետիկո Մադրիդ»-ի ակադեմիայի սան է և խաղացել է երիտասարդական և հիմնական թիմերի կազմում:
2017/18 թվականների մրցաշրջանում դարձել է Եվրոպա Լիգայի հաղթող:
‘