‘
Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ պաշտպան Խեսուս Վալյեխոն համալրել է «Վուլվերհեմփթոն»-ի կազմը: Այս մասին հաղորդում է «սերուցքայիններ»-ի պաշտոնական կայքը:
Անգլիական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է իսպանացի ֆուտբոլիստին:
22-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը «արքայական ակումբ»-ի հետ նապատեսված է մինչև 2021 թվականը: Տրանսֆերը գնահատվում է 10 մլն եվրո:
‘