‘Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթիի» ավագը հեռանում է թիմից’

648

«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հեռանում է անգլիական ակումբից, հաղորդում է ակումբի կայքը:

33-ամյա բելգիացի պաշտպանը 2008-ից է հանդես գալիս մանչեսթերյան ակումբում: «Մանչեսթեր Սիթիի» կազմում Կոմպանին 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 2-ական անգամ նվաճել Անգլիայի գավաթը եւ սուպերգավաթը, 4 անգամ հաղթել Անգլիական լիգայի գավաթում:

Կարիերայի ընթացքում Կոմպանին հանդես է եկել նաեւ բելգիական «Անդերլեխտում» (2003-2006) եւ գերմանական «Համբուրգում» (2006-2008):

Կոմպանին հայտարարել է, որ առաջիկա 3 տարում խաղացող մարզիչի պարտականություններ կկատարի «Անդերլեխտում»:

Նախորդ հոդվածը‘Հռոմ․ Եզրափակիչում՝ Նադալ — Ջոկովիչ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն առաջիկա օրերին կհայտնի իր գլխավոր տրանսֆերի մասին’