‘Պաշտոնական. Մանչինին` «Զենիթի» գլխավոր մարզիչ’

1164

«Զենիթն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է Ռոբերտո Մանչինիին գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

Իտալացու հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի ևս մեկով երկարաձգել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 52-ամյա մասնագետի մարզչական շտաբը տարեկան 7-7,5 միլիոն եվրո է ստանալու, որից մոտ 5 միլիոնը Մանչինին:

Իտալացին նախկինում աշխատել է «Ֆիորենտինայում», «Լացիոյում», «Ինտերում», «Մանչեսթեր Սիթիում» և «Գալաթասարայում»: Նախորդ տարվա օգոստոսին Ռոբերտոն հեռացել էր «ներաձուրիից»:

Պետերբուրգյան թիմում Ռոբերտոն փոխարինել է Միրչե Լուչեսկուին:

Նախորդ հոդվածը‘«Յունայթեդ»-ը մերժել է Դե Խեայի տրանսֆերը գնելու «Ռեալ»-ի սուպերառաջարկը’
Հաջորդ հոդվածը‘CAS-ը մերժել է «Ատլետիկոյին». նոր տրանսֆերներ չեն լինելու’