‘
Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնի «Դորադոս դե Սինաոլա» ակումբը պաշտոնապես ներկայացրել է նոր գլխավոր մարզչին: Այդ պարտականություններն այսուհետ կկատարի լեգենդար Դիեգո Մարադոնան:
— Շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար: Ես եկել եմ այստեղ աշխատելու և իմ սիրտը տալու համար: Սա արձակուրդ չէ, այլ՝ աշխատանք: Էմոցիոնալ առումով սա կյանքիս լավագույն պահն է,- ասել է Դիեգոն շնորհանդեսի ժամանակ:
Նշենո, որ մինչ այս Մարադոնան զբաղեցրել էր Բրեստի «Դինամո»-ի տնօրենների խորհիդի նախագահի պաշտոնը, և առայժմ հայտնի չէ՝ արդյոք կշարունակի նա աշխատել բելառուսական ակումբում, թե՝ ոչ:
‘