Պաշտոնական. Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»

3020

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի շարունակի կարիերան կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 1-ից «Բարսելոնայի» ավագը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: 

«Թեեւ «Բարսելոնան» ու Մեսսին համաձայնության էին հասել եւ մտադիր էին կնքել նոր պայմանագիր արդեն այսօր, սակայն իսպանական լիգայի կանոնադրությունում ամրագրված ֆինանսական եւ կառուցվածքային խոչընդոտների պատճառով պայմանագիրը հնարավոր չի լինի ստորագրել։

Այս իրավիճակի հետեւանքով Մեսսին չի մնա «Բարսելոնայում»։ Երկու կողմերն էլ ափսոսանք են հայտնում, որ խաղացողի եւ ակումբի ցանկությունները կյանքի չեն կոչվի։

«Բարսելոնան» շնորհակալություն է հայտնում խաղացողին ակումբի զարգացման մեջ ունեցած ներդրման համար եւ մաղթում նրան լավագույնը անձնական կյանքում եւ պրոֆեսիոնալ կարիերայում»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը 34-ամյա Մեսսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Ավարտված մրցաշրջանում արգենտինացին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածըՈսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ․ ՊՆ
Հաջորդ հոդվածըՅան-Կշիշտոֆ Դուդան՝ աշխարհի գավաթակիր