Ֆուտբոլի Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել արգենտինացի Դիեգո Կոկան, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
50-ամյա մասնագետը նախքան այս գլխավորում էր մեքսիական «Տիգրեսը», սակայն աշխատեց ընդամենը մեկ ամիս՝ անցկացնելով հինգ հանդիպում։
Մեքսիկայի հավաքականը 2022թ․ աշխարհի առաջնությունում չէր կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։ Դրանից հետո արգենտինացի Խերարդո Մարտինոն հեռացավ Մեքսիկայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից։