‘Պաշտոնական. Յուրա Մովսիսյանն այլևս «Յուրգորդեն»-ի խաղացող չէ’

1629

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն այլևս «Յուրգորդեն»-ի ֆուտբոլիստ չէ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

30-ամյա խաղացողը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը շվեդական թիմի հետ:

Հիշեցնենք, որ հայազգի հարձակվողը բարեհաջող վիրահատությունից հետո ներկայումս շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից:

Նախորդ հոդվածը‘Էյմսբերիի միջադեպը. գտնել «վարակի աղբյուրը»’
Հաջորդ հոդվածը‘Թրամփ. Ես Պուտինի հետ հանդիպմանը նախապատրաստվել եմ ամբողջ կյանքումս’