‘Պաշտոնական. Յուրգեն Կլոպին փոխարինելու է Թոմաս Տուխելը’

1009

‘

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Դորտմունդի «Բորուսիան» գլխավորելու է Թոմաս Տուխելը: Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

«Մայնցի» նախկին գլխավոր մարզչի հետ «Բորուսիայի» ղեկավարությունը 3-ամյա պայմանագիր է կնքելու, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: 41-ամյա Տուխելը «Մայնցը» գլխավորել է 2009-2014 թվականներին: 

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն օրեր առաջ հայտարարեց` այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է դորտմունդյան թիմից, քանի որ ակումբում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: Կլոպը դեռևս չի որոշել` դադա՞ր է վերցնելու, թե՞ նոր թիմ է գլխավորելու:

Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Բորուսիան» երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն (2010/11, 2011/12 ), հաղթել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում (2011/12) և մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին (2012/13):

‘

Նախորդ հոդվածը‘1970 թվականի ֆուտբոլի ԱԱ հաղթողը կոկաին գնելու համար վաճառել է իր ոսկե մեդալը’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարի հայր. «Նեյմարի և Էնրիկեի միջև խաղաղություն է» ‘