‘Պաշտոնական նամակ ծանրամարտի Հայաստանի հավաքականի հնարավոր որակազմրկման մասին’

2697

Համացանցում լուրեր էին պտտվում,որ  9 երկրի, այդ թվում նաև Հայաստանին, արգելվելու է մասնակցել նոյեմբերին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությանը:

Այս առնչությամբ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ստացել միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանից: IWF-ի նախագահը նշել է, որ ստեղծվել է «Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մաքուր սպորտի հանձնաժողով»։ Հանձնաժողովը քննարկումներ կանկցակցնի և սեպտեմբերի 12-ի իրենց ժողովում առաջարկներ կներկայացնի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեին:

«Մենք արդեն տեղեկացրել էինք 2016 թվականի հունիսի 22-ին Թբիլիսիում կայացած ժողովում ընդունված որոշման մասին: Ըստ այդ որոշման, պատժամիջոցներ պետք է կիրառել այն հավաքականների նկատմամբ, որոնց երեք եւ ավելի մարզիկների դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել 2008 թ. եւ 2012 թ. օլիմպիական խաղերի ժամանակ»- գրում է միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանից:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը կարող է հավասարվել Անրիին և Ֆաբրեգասին’
Հաջորդ հոդվածը‘US Open. Ուիլյամսը լքեց պայքարը, Սթիվենսն ու Քիզը կվիճարկեն տիտղոսը’