‘
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը տեղափոխվեց «Չելսի», հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը: Արգենտինացի ֆուտբոլիստն անգլիական ակումբում հանդես կգա վարձակալությամբ մինչեւ մրցաշրջանի ավարտը:
Իգուաինի շաբաթական աշխատավարձը կկազմի 270 հազար ֆունտ ստերլինգ:
Իգուաինը «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ղեկավարությամբ 2015-2016 թվականներին հանդես է եկել իտալական «Նապոլիում»:
2016թ. ամռանը «Յուվենտուսը» Իգուաինի համար «Նապոլիին» վճարել էր 90 միլիոն եվրո:
‘