‘
«Չելսին» պաշտոնապես հայտարարել է «Ատլետիկո Պարանաենսեի» եւ Բրազիլիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Նատան դե Սոուզային ձեռք բերելու մասին: Խաղացողը լոնդոնյան ակումբին կմիանա հուլիսի 1-ին:
«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Անգլիայի առաջնությունում միանալ «Չելսիին»: Հուսով եմ՝ կկարողանամ շատ բան սովորել և կատարելագործել իմ խաղը»,- նորեկի խոսքերն է մեջբերում «կապույտների» մամլո ծառայությունը:
‘