‘
Ստանիսլավ Չերչեսովը պաշտոնապես գլխավորել է Ռուսաստանի ֆուտբոլի ընտրանին: 52-ամյա մասնագետի թեկնածությունը հաստատվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության արտահերթ նիստի ժամանակ:
Այդ մասին հայտնում է Ռուսաստանի հավաքականի պաշտոնական թվիթերյան էջը:
Չերչեսովի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր: Ռուս մարզիչն այժմ գլխավորում է լեհական «Լեգիա»-ն, որը դարձել է Լեհաստանի առաջնության չեմպիոն:
‘