‘
«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ: 40-ամյա իտալացու հետ ֆրանսիական ակումբը ստորագրել է մեկ տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկաարձգելու հնարավորություն: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մենք բոլորս հպարտություն ենք զգում այն առիթով, որ Բուֆոնը միացել է ՊՍԺ-ի ընտանիքին: Նա չի կորցրել կիրքը ֆուտբոլի նկատմամբ իր այս տարիքում: Մեր նախագծում Ջանլուիջին իր համար իդեալական պայմաններ տեսավ, որոնցով ինքը կարող է իր դեմ բարձր նպատակներ դնել: Երկրպագուները Բուֆոնին կողջունեն այն սիրով, որին նա արժանի է», — ասել է ՊՍԺ-ի նախագահ Նասսել Ալ-Խելաիֆին:
Բուֆոնը հանդես է եկել «Յուվենտուսում» 2001 թվականին, իսկ այս ամռանը լքեց ակումբը պայմանագիրը լրանալուց հետո:
‘