‘Պաշտոնական. «Ռեալի» և «Ատլետիկոյի» վրա տրանսֆերային արգելք է դրվել’

987

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ մեկ տարվա ընթացքում «Ռեալի» և «Ատլետիկոյի» տրանսֆերային գործունեությունն ուսումնասիրելու արդյունքում կառույցի աշխատակիցները, համագործակցելով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, խախտումներ են արձանագրել անչափահաս ֆուտբոլիստների գրանցման հարցում:

Արդյունքում, ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել մադրիդյան ակումբների վրա: Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալն» ու «Ատլետիկոն» կարող են նոր ֆուտբոլիստների գրանցել, սակայն 2016 թվականի ամառային տրանսֆերային պատուհանից մինչև 2017 թվականի ամառային տրանսֆերային պատուհանն ակումբները նման իրավունք չեն ունենա: 

Բացի այդ, մադրիդյան ակումբները տուգանվել են. «Ռեալը» պետք է վճարի 360 հազար, իսկ «Ատլետիկոն»՝ 900 հազար շվեյցարական ֆրանկ: Ակումբները որոշումը բողոքարկելու իրավունք ունեն:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ նմանատիպ պատժի ենթարկվել է «Բարսելոնան»:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ինչ կտա Ժնեւը սիրիական խնդրի կարգավորման հարցում’
Հաջորդ հոդվածը‘Տուխել. «Հենրիխը բոլորի համար օրինակ է ծառայում: Ինձ համար մեծ պատիվ է նրա մարզիչը լինելը»’