‘
«Ռեալ»-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Խուլեն Լոպետեգիի նշանակման մասին:
Իսպանացի մասնագետը մադրիդյան ակումբի հետ երեքամյա պայմանագիր է կնքել:
Հիշեցնենք, որ Լոպետեգին այժմ գլխավորում է Իսպանիայի հավաքականը:
51-ամյա մարզիչն այդ պաշտոնում փոխարինել է Զինեդին Զիդանին, ով մայիսին հեռացավ «արքայական» ակումբից:
‘