‘Պաշտոնական. Ռիյադ Մահրեզը տեղափոխվել է «Ման. Սիթի»’

1373

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»: 27-ամյա ալժիրցին իր նոր ակումբի հետ ստորագրել է հինգ տարով նախատեսված պայմանագիր: «Քաղաքայինների» կազմում Մահրեզը կխաղա 26 համարի մարզաշապիկով: Այս մասին հաղորդում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ես շատ ուրախ եմ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության համար: Այս թիմը հիանալի ֆուտբոլ է խաղում Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ: «Ման. Սիթիին» հետևելը հաճելի էր անգամ կողքից: Գվարդիոլան հարձակվողական ֆուտբոլի փիլիսոփայությունն է դավանում, ինչն իդեալական համապատասխանում է ինձ: Նախորդ մրցաշրջանում թիմը գերազանց հանդես եկավ: «Մանչեսթեր Սիթին» փոխում է անգլիական ֆուտբոլը, իսկ ես ուզում եմ լինել այս թիմի մասնիկը», — ասել է Մահրեզը:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. «Միլանի» սեփականատերը փոխվել է’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենթուս»-ը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը’