‘Պաշտոնական. «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում կիրականացնի շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումներ ‘

1240

Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում կիրականացնի շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց ուղղությամբ աշխատանքների մասին զեկուցվել է Սոչիում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` ներդրումները առնչվում են նաև «Նաիրիտ« գործարանին. նոր ստեղծվելիք գործարանում հիմնականում աշխատելու են «Նաիրիտ»-ի ներկայիս աշխատակիցները:

Հիշեցնենք, որ ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեռևս չհաստատված տվյալների համաձայն, «Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները: Այդ մասին ԱրմԻնֆոյին հաղորդել է Հայաստանի նավթային բիզնեսին մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուրի համաձայն, ձեռք են բերվել «Միկա Լիմիթիդ» ընկերության ոչ միայն ավտոլցակայանները, նավթի բազաները, այլև գրասենյակային տարածքները:

Նախորդ հոդվածը‘Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ ԱԺ-ում’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկեցին Համահայկական առաջին ձմեռային խաղերը (լուսանկարներ)’