‘Պաշտոնական. «Վալենսիան» ձեռք բերեց Գամեյրոյին’

1204

«Վալենսիան» հայտնել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հարձակվող Կևին Գամեյրոյի տեղափոխության վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Վալենսիայի» մամուլի ծառայությունը:

Իսպանական մամուլի տեղեկացմամբ՝ 31-ամյա հարձակվողի տրանսֆերն արժեցել է 16 մլն եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր է ստորագրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վալենսիան» ձեռք է բերել «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուայիին, իսկ «Ատլետիկոյի» կազմը համալրել է «Միլանի» հարձակվող Նիկոլա Կալինիչը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան գագաթնաժողով կանցկացնեն սեպտեմբերին’