Իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Ռուբեն Բարախան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանացի մասնագետը փոխարինել է իտալացի Ջենարո Գատուզոյին։
Ռուբեն Բարախայի նախորդ ակումբն իսպանական «Սարագոսան» էր։ Նա գլխավորել է նաեւ իսպանական «Էլչեն», «Ռայո Վալիեկանոն», «Սպորտինգ Խիխոնը» եւ «Տեներիֆեն»։
Ֆուտբոլիստի կարիերայի մեծ մասը Բարախան անցկացրել է «Վալենսիայում», որի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր։
Իսպանիայի առաջնության 21 խաղից հետո «Վալենսիան» 20 միավորով 18-րդն է։