‘Պաշտոնական. Վահե Հակոբյանը ազատվել է ջրային տնտեսության կոմիտեի նախագահի պաշտոնից’

1275

Վարչապետ Հովիկ Աբրահմյանը Վահե Հակոբյանին՝ իր դիմումի համաձայն, ազատել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Հիշեցնենք, որ iLur.am-ը այսօր տեղեկացրել էր, որ հրաժարական է տվել Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել էին կառավարական շրջանակների աղբյուրները:

Նույն աղբյուրների համաձայն՝ Հակոբյանը տարաձայնություններ ուներ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակոբյանն զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը, իսկ ջրային տնտեսության կոմիտեի նախագահ էր նշանակվել սեպտեմբերի 4-ին: Հայտնի է նաև, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի տասը զոհերի գործերը կքննվեն առանձին վարույթներով’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին փորձում է կեղծել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի էությունը. ՀՀ ԱԳՆ’