‘Պաշտոնական. Վարուժան Սուքիասյանը հեռացվեց «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից’

903

«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն իր մարզչական շտաբի հետ միասին այլևս չեն աշխատի երևանյան թիմում:

««Փյունիկ»-ի դեմ խաղից հետո «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբից ազատվել են Վարուժան Սուքիասյանը, Կարեն Բարսեղյանը և Արթուր Ոսկանյանը:

Սեպտեմբերի 22-ին կայանալիք «Լոռի»-ի դեմ խաղում «Ալաշկերտ»-ի գործողությունները տեխնիկական գոտուց դուրս կղեկավարի «Ալաշկերտ»-ի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, իսկ տեխնիկական գոտում` «Ալաշկերտ-2»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանը:

Արդեն վաղն «Ալաշկերտ»-ը կներկայացնի նոր գլխավոր մարզիչին և իր մարզչական շտաբը»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Վարդան Մինասյանն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ’
Հաջորդ հոդվածը‘Կլոպն արգելել է Amazon-ին «Լիվերպուլ»-ի մասին հեռուստասերիալ նկարահանել’