‘Պաշտոնական. Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Հայաստան կժամանի պետական այցով’

814

Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:  Ըստ President.am-ի, այցի շրջանակներում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում և մայրաքաղաք Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Երևանում՝ նախագահական նստավայրում, կկայանան երկկողմ բանակցություններ:

Կողմերը կքննարկեն Սերժ Սարգսյանի՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր կփոխանակեն նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների և հետագա քայլերի շուրջ: Կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: ՌԴ Նախագահի հայաստանյան այցի արդյունքները կամփոփվեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքում բյուջեն համալրվել է 472 հազար դրամով’
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնի ավելի քան 100 բնակարանի վրա գերակա շահ է ճանաչվել. Տարածքը կտան Մայրապետյանին ‘