‘Պաշտոնական. Տուխելը լքում է Դորտմունդի «Բորուսիա»-ն’

1172

Թոմաս Տուխելն այլևս Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը չէ: Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: 

43-ամյա մասնագետի հեռացման մասին որոշումն ընդունվել է ակումբի ներկայացուցիչների և մարզչի միջև կայացած հանդիպումից հետո: 

Թոմաս Տուխելի պայմանագրի ժամկետը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված էր մինչև 2018 թվականը: Ժամկետից շուտ պայմանագրի խզման համար գերմանացի մարզիչը, ով 2015 թվականին էր գլխավորել «Բորուսիա»-ն, 2 միլիոն եվրո փոխհատուցում կստանա: 

«Իշամեղուներ»-ի հետ Տուխելն այս մրցաշրջանում նվաճել էր Գերմանիայի գավաթը: Դա «Բորուսիա»-ի ղեկին 3 տարվա ընթացքում նրա նվաճած միակ տիտղոսն է: 

Դորտմունդի «Բորուսիա»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրաժեշտի խոսքով դիմել է ակումբի երկրպագուներին, ֆուտբոլիստներին և մարզչական շտաբի անդամներին: Այս մասին տեղեկանում ենք 43-ամյա մասնագետի twitter-յան էջից:

«Շնորհակալություն 2 հետաքրքիր և իրադարձություններով լի տարիների համար: Ցավալի է, որ ամեն ինչ վերջացավ: Շնորհակալ եմ ակումբի երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում եղել են մեր կողքին և օգնել են մեզ: Ամենալավն ու բարին եմ ցանկանում «Բորուսիա»-ին», — գրել է Տուխելը:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն հետաքրքրված է Դուգլաս Կոստայի ծառայություններով’
Հաջորդ հոդվածը‘BBC. Վենգերի ապագայի վերաբերյալ որոշումը կայացված է. պաշտոնական հայտարարությունը’