‘
«Ռեդ Բուլ Զալցբուրգի» կիսապաշտպան Քևին Քամպլը ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածից հանդես կգա Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Այս մասին տեղեկանում ենք գերմանական ակումբի պաշտոնական կայքից:
Տրանսֆերը կկայանա հունվարին, 24-ամյա սլավոնացի ֆուտբոլիստը «Բորուսսիայի» հետ մինչև 2019 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի:
Հավելենք, որ «Ռեդ Բուլլ Զալցբուրգի» կազմում Քևին Քապլը մասնակցել է 109 խաղի և խփել է 29 գոլ:
‘