‘Պաշտոնանկության և քրեական գործի փոխարեն՝ նկատողություն Երանոսյանին. «Ժողովուրդ»’

2100

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր տեղակալ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին նկատողություն է հայտարարել: ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը. «Ես նախարարից (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նկատի ունի,- խմբ.) նկատողություն եմ ստացել իմ հայտարարության հետ կապված: Սերժ Սարգսյանից՝ ոչ, քանի որ ես ունեմ իմ ղեկավարը, եթե ես որևիցե սխալ եմ թույլ տալիս, խոսքերն իմ ղեկավարով է ուղղվում ինձ»:

Հիշեցնենք, որ օրերս թերթի հետ զրույցում Լևոն Երանոսյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյողին «շան թուլի պես կկտրեմ ականջները»: Ավելին, Երանոսյանը երեկ թերթի հետ զրույցում պնդել է իր խոսքերը՝ ասելով. «եթե որևէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որևիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ:

Նշենք նաև, որ երեկ Համաժողովրդական շարժումը հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես պահանջել էր «բռնության կոչերի և քրեորեն դատապարտելի արտահայտությունների համար անհապաղ պաշտոնանկ անել ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին և քրեական գործ հարուցել նրա նկատմամբ»:

Նախորդ հոդվածը‘Աշխատանքից ազատվել է ատոմակայանի տնօրենը, փոխտնօրենը կալանավորված է. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ՀՀԿ-ականի՝ Երանոսյան Լյովան դրսի ուժ է. «ՉԻ»’