‘Պաշտոնանկությունները դատախազությունում շարունակվում են’

950

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Էդուարդ Անդրիկյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հմայակ Զաքոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն: 
 
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք դատախազության կայքից:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների ընդլայնումը ‘
Հաջորդ հոդվածը‘Բարոզու. Ուկրաինայի հետ ասոցացումը հնարավոր կլինի միայն Տիմոշենկոյի հարցի լուծումի հետո’