Պաշտոնապես հայտարարվել է նախագահի հրաժարականի մասին

393

Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապա Աբեիվարդենան պաշտոնապես հաստատել է երկրի նախագահ Գոտաբաի Ռաջապակսայի հրաժարականը, գրել է Adaderana կայքը։

«Նախագահ Գոտաբաի Ռաջապակսան պաշտոնապես լքել է Շրի Լանկայի նախագահի պաշտոնը հուլիսի 14-ին»,- խորհրդարանականի խոսքն է մեջբերել կայքը։

Խոսնակը նշել է, որ երկրի սահմանադրության համաձայն՝ պետության նոր ղեկավար պետք է նշանակվի յոթնօրյա ժամկետում, և երկրի կուսակցությունների առաջնորդներին, պետական պաշտոնյաներին, ուժայիններին և հանրության ներկայացուցիչներին կոչ է արել պահպանել այդ դեմոկրատական ընթացակարգը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն որոշել է կրճատել Ուկրաինային հատկացվող օգնությունը
Հաջորդ հոդվածըԴԺՀ–ն ԿԺԴՀ-ից ստացել է հանրապետությունը ճանաչելու փաստաթղթերը