‘Պաշտոնյաները «մանրից» անցնում են ռուսերենի. Մամուլ’

1121

Երեկ Երևանի «Արմենիա Մարիոթում» տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Չինաստանի ժողովրդական Հանրապետության ազգային տոնին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը և հավելում. «Ընդունելությանը մասնակցել և ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել ռուսերեն:

«Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ.,.»,-կարդում ենք միջոցառման մասին կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ նաև ելույթից հատվածներ կան՝ արդեն հայերեն թարգմանությամբ: Ընդունելության ժամանակ ՀՀ կառավարության անունից ՌԴ պետական լեզվով հնչած ՀՀ վարչապետի խոսքը չի թարգմանվել ՀՀ պետական լեզվով: Նույն միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը։ Նա խոսել է իր երկրի պետական և իր մայրենի լեզվով՝ չինարենով»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Չինովնիկներն այսուհետ կարող են «դուխով» մարդկանց ծեծի ենթարկել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Անդրե Վիլաշ-Բոաշ. Ես երբեք Մոուրինյոյի օգնականը չեմ եղել’