‘Պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու հետ մեկտեղ պետք է «կասկաներ» բաժանել. «ՉԻ»’

1825

«Չորրորդ իշխանությունը» գրում է. Երեկվա նիստում կառավարությունը ևս մի որոշում է ընդունել՝ աշխատավարձի 12 տոկոս հավելավճար սահմանել այն պաշտոնյաների համար, ովքեր աշխատում են ծանր պայմաններում և վտանգում են իրենց առողջությունը: Ընդ որում՝ ուժային և իրավապահ կառույցների վրա այս որոշումը չի տարածվում:

 «ՉԻ» — Իհարկե, իրավապահները ոչ թե իրենց առողջությունն են վտանգում, այլ ուրիշների, հետևաբար՝ նրանց մասով որոշումը միանգամայն արդարացի է: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա անվճար մածուն բաժանելը երևի ավելի ճիշտ կլիներ: Բնականաբար՝ ոչ թե պաշտոնյաներին, այլ նրանց հետ շփվողներին:

Իսկ ընդհանրապես՝ նրանք բոլորն էլ վտանգում են իրենց առողջությունը: Հատկապես ամառային ամիսներին, երբ ստիպված են լինում իջեցնել մեքենաների ապակիները, և մարդիկ տեսնում ու ճանաչում են նրանց: Այդ դեպքում, համաձայնվեք, մածունը չի փրկի: Անհրաժեշտ կլինի բոլորի համար ձեռք բերել «կասկաներ» և ականջակալներ՝ համապատասխանաբար ֆիզիկական և բարոյահոգեբանական տվայտանքներից զերծ պահելու նպատակով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Մնացած 200 դրամով նպաստառու ընտանիքները եկեղեցում մոմ կվառեն’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենի հայտարարությունը «Աֆրիկյանների տուն» հուշարձանի տեղափոխման վերաբերյալ’