‘Պաշտոնյաներն ավիատոմսերի համար միլիոններ են ծախսում. «Առավոտ»’

1250

Հարկատուների հաշվին բիզնես կարգով աշխարհով շրջագայող պաշտոնյաների թեմային այս անգամ անդրադառնում է «Առավոտը»: Թերթը գրում է.

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և նրա տիկնոջ՝ Նատալյա Նալբանդյանի համար Մոսկվա մեկնելու և վերադառնալու տոմսն արժեցել է 1 մլն 392 հազար դրամ։ Արտգործնախարարն ու նրա տիկինը Մոսկվա են մեկնել աշխատանքային այցով՝ նոյեմբերի 14-16-ը՝ բիզնես կարգով ։ Այս մասին  տեղեկանում ենք կառավարության կայքում տեղադրված «մեկ անձից գնումներ» բաժնից։ Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 4-ից 5-ը կրկին մեկնել է Մոսկվա, այս անգամ նրա տոմսն արժեցել է 547 հազար դրամ։ Կառավարությունը հատուկ չվերթներ գնելու ծառայության համար վճարել է 13 մլն 820 հազար դրամ։ Կառավարության անդամները նոյեմբերի 20-ին մեկնել են Աշխաբադ և վերադարձել։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի համար գնված ավիատոմսն արժեցել է 810 հազար դրամ։ Նա նոյեմբերի 18-ին մեկնել, ապա վերադարձել է Երևան-Վիեննա-Սալոնիկ-Վիեննա-Երևան չվերթով։

Էներգետիկ բնագավառում ՌԴ հետ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և տեղակալ Արեգ Գալստյանի՝ 2014թ. հոկտեմբերի 30-31-ը Մոսկվա կատարած այցը ևս բյուջեի վրա էժան չի նստել։ Երկու պաշտոնյաների ավիատոմսը մեկ միլիոն դրամից ավելի է արժեցել։

Նախորդ հոդվածը‘Թանկացումների հիմնական ալիքը դեռ առջևում է. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական.Մի տեսակ՝ տխուր ու զավեշտալի’