‘Պաշտպանական կողմը բողոքարկում է Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կալանքի կիրառման որոշումը’

642

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայի Բասմանյան դատարանը խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին կալանավորելու որոշում է կայացրել: Հայրապետյանին կասկածում են դրամական միջոցների վատնման և լվացման մեջ:

Պաշտպանական կողմը բողոքարկում է գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառման որոշումը: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Նրա խոսքով՝ իրենք Մոսկվայի քաղաքային դատարանից պահանջում են չեղարկել Բասմանի դատարանի որոշումը եւ ազատ արձակել Լեւոն Հայրապետյանին, քանի որ որոշումը անօրինական է եւ անհիմն:

Ինչպես նախատեսվում է, Հայրապետյանին, ով հերքում է բոլոր մեղադրանքները եւ չի ընդունում իր մեղքը, պաշտոնական մեղադրանք կներկայացվի հուլիսի 24-ին:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում պաշտոնանկ են արվել 7 նախարարներ’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Չեմ կարծում, որ ճնշումները էական ազդեցություն կունենան ‘