‘Պաշտպանության նախարարության աշխատակիցը մահացել է «Օբորոնսերվիսի» գործով հարցաքննությունից հետո’

676

ՌԴ պաշտպանության նախարարության կառույցներից մեկի բարձրաստիճան աշխատակիցը մահացել է՝ «Օբորոնսերվիս» հոլդինգի գործով հարցաքննվելուց հետո: Այս մասին, lenta.ru-ի փոխանցմամբ՝ իր բլոգում գրառում է կատարել   Коммерсантъ թերթի լրագրող Իվան Սաֆրոնովը: Մահացածի անունն ու պաշտոնը, ինչպես նաև՝ նշված գործում նրա ունեցած դերը, հայտնի չեն: Միայն հաղորդվում է, որ պաշտոնյան զբաղվել է շինությունների հիմնանորոգմամբ: Նա մահացել է հունվարի 20-ին, իր ամառանոցում:

Հիշեցնենք, որ «Օբորոնսերվիսի» գործը հարուցվել է 2012 թ. աշնանը: Գործը հարուցելուց անմիջապես հետո պաշտոնանկ արվեց պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը. Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ դա անհրաժեշտ է՝ անաչառ քննություն իրականացնելու համար: Դեկտեմբեր-հունվար ամիսներին Սերդյուկովը վկայի կարգավիճակով երկու անգամ հարցաքննության է ենթարկվել: Նա հրաժարվել է պատասխանել հարցերի մեծ մասին՝ պատճառաբանելով, որ իրավունք ունի վկայություն չտալու ինքն իր դեմ: Նախկին նախարարը նախապես պատրաստած գրավոր ցուցմունքներ է ներկայացրել  հետաքննությանը:

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսը» նորից չհաղթեց Մարկետիին’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Բենիտես. Բոլորը գիտեն, թե ինչ մարդ է Մատերացին’