‘Պաուլո Դիբալա. Միշտ ցանկացել եմ Նեյմարի հետ պայքարել Ոսկե գնդակի համար’

2209

‘

«Յուվենտուսի» հարձակվողը փոքր հարցազրույց է ունեցել France Football-ի հետ։

Արգենտինայի հավաքականի խաղացողը, որի ծառայություններով հետաքրքրվում են «Ռեալը», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը», ակնարկել է ուրիշ թիմ հնարավոր տեղափոխության մասին։ Նշենք, որ նախկինում թուրինյան ակումբից հեռացել են Պոլ Պոգբան և Դանի Ալվեշը, ովքեր հարձակվողի ընկերներն են։ Ֆրանսիացին վերադարձավ «Օլդ Թրաֆորդ», իսկ բրազիլացին տեղափոխվեց ՊՍԺ։

«Կարոտում եմ Ալվեշին ու Պոգբային,- ասում է 21-ամյա խաղացողը։— Առաջինը հրաշալի է վերահսկում դաշտը։ Դանին շատ ինքնավստահ է։ Նա երբևէ իմ տեսած լավագույն խաղացողներից մեկն է։ Ինչ վերաբերում է Պոգբային՝ նա իմ ընկերն է։ Մենք լավ հարաբերություններ ենք պահպանում։

Չեմ կարող խոստանալ, թե ընդմիշտ կմնամ «Յուվենտուսում»։ Այստեղ իմ մնալը շատ գործոններից է կախված, բայց չեմ ասում, թե այս մրցաշրջանը վերջինը կլինի Թուրինում։ Ես նպատակ ունեմ. օգնել «Յուվեին» շահել հնարավոր բոլոր մրցանակները։ Բայց մենք խոսում ենք ֆուտբոլի մասին, որտեղ անհնար է ինչ-որ բան նախատեսել»,- հայտարարել է Դիբալան։

Արգենտինացին վաղուց է ընդգրկված աշխարհի ամենահեռանկարային խաղացողների ցուցակում, ուստի չթաքցրեց, որ ուզում է մի գեղեցիկ օր Ոսկե գավաթը պահել գլխավերևում։

«Ես միշտ ցանկացել եմ Նեյմարի հետ պայքարել Ոսկե գնդակի համար։ Բայց հիմա նա ավելի մոտ է դրան, քան ես։ Ես պետք է աշխատեմ, որպեսզի բարելավեմ իմ խաղն ու մրցանակներ նվաճեմ»,- նշել է հարձակվողը։

Վերջում խաղացողը պատմել է իր ֆուտբոլային կուռքերի, ինչպես նաև Արգենտինայի հավաքկանի իր թիմակից Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին։

«Ինձ միշտ Ռոնալդինյոն է դուր եկել, բայց Մեսսին կարծես մեր սերնդի Դիեգո Մարադոնան լինի։ Մեծ պատիվ է այդպիսի խաղացողի հետ նույն հանդերձարանում լինելը։ Ոչ, ինձ չի ճնշում այն փաստը, որ որոշ մարդիկ ինձ «նոր Մեսսի» են անվանում։ Դա վատ չէ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դու դա ընդունում»,- ասել է հարձակվողը։

‘

Նախորդ հոդվածը‘Ռոջերս. Խիստ կզարմանամ, եթե ՊՍԺ-ն չհասնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Տարվա թիմի հավակնորդների անունները’