‘Պապիկյանը նորամուտը նշեց «Սպարտակի» երիտասարդական թիմի կազմում’

961

Ռուսաստանի փոխարինողների առաջնության 22-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմը նվազագույն հաշվով հաղթեց Կրասնոդարի «Կուբանին» համապատասխան թիմին:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը «Սպարտակի» կազմում մասնակցեց հանդիպմանը: Նա 63-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման: Նշենք, որ սա Պապիկյանի առաջին պաշտոնական հանդիպումն էր «Սպարտակի» կազմում:

Այս տուրից հետո «Սպարտակ» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 56 միավոր, հայտնում է Armsport.am-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքական կողմը պնդում է, որ Երեւան-Վան չվերթի հետաձգման պատճառը փոքր պահանջարկն է’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը հերքել է Սոսո Պավլիաշվիլիի դեմ գործ հարուցելու վերաբերյալ լուրը’