‘Պասկեւիչյանը Ռոման Բաբայանի եւ ընկերների կողմից կատարված գողության փաստը կվիճարկի դատարանում’

2817

Ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանը՝ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ստեղծագործական կազմի անունից հրապարակել է  դիմում՝ ուղղված 5-րդ ալիք / 5 TV հեռուստաընկերությանը:

«Ձեր էջում տեղադրված «Գործ N մարտի 1» ֆիլմում առանց ստեղծագործական խմբի գիտության եւ թույլտվության օգտագործված են կադրեր «Վերսուս» ստուդիայի «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմից, որն արտադրվել է 2011թվականին։

Առաջարկում ենք արագ եւ անաղմուկ հեռացնել ֆիլմը 5-րդ ալիքի FB էջից եւ Youtube-ի Ararat TV ալիքից։ Իսկ Ռոման Բաբայանի եւ ընկերների կողմից կատարված գողության փաստը կվիճարկենք դատարանում։ Մինչ այդ հեռացրեք եւ հրաժարվեք հանցակցությունից։

Տիգրան Պասկեւիչյան՝ հեղինակ, 
Արա Շիրինյան՝ ռեժիսոր, 
Սաթենիկ Ֆարամազյան՝ պրոդյուսեր»:

 

Նախորդ հոդվածը‘Աշխարհի 26 միլիարդատիրոջ ունեցվածքը հավասար է 3,8 մլրդ աղքատների եկամուտին’
Հաջորդ հոդվածը‘Նախարարների մի մասը նշանակվեց’