‘
Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը Արգենտինայի ընտրանու նկատմամբ ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում հաղթանակից հետո պատմել է իր էմոցիաների մասին, ինչպես նաև վստահություն հայտնել իր հավաքականի ներուժին:
«Խաղից հետո ոչ մի րոպե չեմ քնել: Ես դեռ յոթերորդ երկնքում եմ երջանկությունից: Գոլ խփել Աշխարհի առաջնությունում: Դա ինչ-որ անհավանական բան է:
Կավանիի ու Սուարեսի հետ դիմակայությո՞ւնը: Մենք ոչ ոքից չենք վախենում: Մենք վստահ ենք մեր խաղին: Ֆրանսիայի հավաքականը շատ ուժեղ թիմ ունի», — Պավարի խոսքերն է մեջբերել Telefoot-ի «թվիթերյան» էջում:
‘