‘Պավել Նեդվեդը՝ «Բորուսիայի» հետ դիմակայության և Չեմպիոնների լիգայի ֆավորիտների մասին’

713

Թուրինի «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Պավել Նեդվեդը կարծում է, որ իտալական ակումբը Չեմպիոնների լիգայում չի համարվում ֆավորիտ:

«Առայժմ Չեմպիոնների լիգայում չենք համարվում ֆավորիտ, քանի որ դեռ պետք է հասնենք «Ռեալի», «Բարսելոնայի» եւ «Բավարիայի» մակարդակին: Այժմ մտածում ենք Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայության մասին: Յուրգեն Կլոպի թիմն անհաջող է խաղում Գերմանիայի առաջնությունում, սակայն Չեմպիոնների լիգայում պատկերն այլ է: Պետք է լինենք շատ ուշադիր»,- Նեդվեդի խոսքը փոխանցում է Tutosport-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Յուվենտուսը» կխաղա «Բորուսիայի» հետ:

Նախորդ հոդվածը‘Զիդան. 2006-ին չէի ուզում մարզիչ լինել’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի.«Յուրգենը «Բորուսիային» հասցրեց համաշխարհային մակարդակի» ‘