‘Պավել Նեդվեդ. «Ես կարող եմ հասկանալ Սուարեսին, ես ինքս այդպիսի խաղացող էի»’

691

 «Յուվենտոուսի» տնоրեն Պավել Նեդվեդը իր կարծիքն է ասել ԱԱ—2014-ի ժամանակ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի և Ուրուգվայի ընտրանու հարձակվող Լուիս Սուարեսի միջև Իտալիա-Ուրուգվայ հանդիպման ժամանակ տեղի ունեցած հայտնի դեպքի մասին: 

«Ինձ դուր չեկավ Կյելինիի պահվածքը: Այդ դրվագում նա իրեն երեխայի նման պահեց՝ մրցավարին ցույց տալով կծելու հետքերը: Ես այդ մասին արդեն խոսել եմ Բեպ Մարոտոյի հետ և նախատեսում եմ այս հարցը քննարկել Ջորջոյի հետ ևս: Ամեն դեպքում, հետագայում Կյելինին խելացի գտնվեց, խնդրելով ՖԻՖԱ-ին մեղմացնել Սուարեսի որակազրկման ժամանակը: Ես կարող եմ հասկանալ Սուարեսին, ես ինքս էլ այդպիսի ֆուտբոլիստ եմ եղել, թեև  նման բաները դաշտում անընդունելի են: Լուիսը գերազանց ֆուտբոլիստ է: Առանց մտածելու նրան կվերցնեի «Յուվենտուս», –Նեդվեդի խոսքերն է մեջբերում  goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյու. «Չգիտես, ով կարող է չեմպիոն դառնալ և ով հանդես գալ Եվրոպայի լիգայում»’
Հաջորդ հոդվածը‘Իսկոն կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալ»-ից’