‘
Թուրինի «Յուվենտուս»-ի մարզական տնօրեն Պավել Նեդվեդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայանալիք դիմակայությունը:
«Ուրախ ենք, որ 12 տարի անց կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ենք: Երբ «Յուվենտուս»-ը 2003թ. կիսաեզրափակչում հաղթեց «Ռեալ»-ին, ես մասնակցեցի այդ խաղին:
Վստահ եմ, որ «Ռեալ»-ի հետ խաղերը հետաքրքիր են լինելու»,- Նեդվեդի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի մյուս խաղում ուժերն են չափելու «Բարսելոնա»-ն ու «Բավարիա»-ն: Առաջին մրցավեճերը կկայանան մայիսի 5-ին և 6-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 12-ին և 13-ին:
‘