‘Պատահար Սևան-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ’

938

ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, այսօր, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի У095ЕТ56 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մետր ներքև գլորվելով` բախվել ծառերին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տարբեր մարմնական վնասվածքներով Դիլիջան քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1990թ. ծնված Ս. Գ.-ն (ծնվ. 1990թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանը կորցրել է քաղաքական բանականությունը’
Հաջորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է’