‘Պատանիները ցելոֆանե թաղանթի և սկոչի օգնությամբ բնակարանում լողավազան են սարքել’

2058

Ռուսաստանյան սոցցանցերը պայթում են Օրյոլի մարզի դպրոցականների գյուտից: Պատանիները երևի այնքան են նեղվել շոգից, որ որոշել են լողավազան սարքել հենց տանը: Նրանք «խրուշչովյան» բնակարանում սովորական ցելոֆանե թաղանթ են փռել, եզրերն ամրացրել են կպչուն ժապավենով ու «լողավազանը» ջուր են լցրել:

Նրանց «գյուտի» լուսանկարները հեղեղել են համացանցը: Մասնավորապես՝ դրանք հայտնվել են «Կենդանի ամսագրի» հանրահայտ բլոգում:

Թե ինչ են ասել դպրոցականներին նրանց ծնողները, և ինչպես են դատարկել այդ ամբողջ լողավազանը՝ հայտնի չէ: Ի դեպ, «այդ ամբողջ լողավազանը դատարկելու» հարցը շատերին է հետաքրքրել. Դատելով լուսանկարներից՝  այնտեղ այնքան ջուր է եղել, որ տղաները կարողացել են նույնիսկ սուզվել:

Համացանցի օգտատերերը հույս են հայտնել, որ բնակարանում կարճ միացում տեղի չի ունեցել, և ցելոֆանն էլ այնքան ամուր է եղել, որ ներքևի հարևանները չեն ջրվել:

Շրջանային ԱԻՆ-ում, սակայն, պատանի գյուտարարների ոգևորությունը չեն կիսել: Ինչպես Комсомольская правда-ին պարզաբանել է գերատեսչության ներկայացուցիչը՝ նման զվարճանքները վտանգավոր են կյանքի համար, քանի որ ջրի պատճառով իսկապես կարող էր կարճ միացում տեղի ունենալ: Ուստի նման փորձերը չարժե կրկնել: Փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Արդեօ՞ք Ամերիկեան Գնացքին Յաջորդ Կայարանը Թեհրան է’
Հաջորդ հոդվածը‘«Ոչ թալանին». Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթ է տեղի ունեցել (ֆոտո)’