‘«Պատանի երկրապահները» այս տարի պետությունից կստանան 65 մլն դրամ’

1113

Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ), Պաշտպանության և Կրթության և գիտության նախարարությունների միջև անցած սեպտեմբերին ստորագրված հուշագրի հիման վրա Կառավարությունը մտադիր է գալիք տարվանից երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում բացել «Պատանի երկրապահ» ակումբներ:

Նախաձեռնության հեղինակը ԵԿՄ-ն է, որի նախագահը Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն է: «Պատանի երկրապահ» ակումբներ արդեն գործում են շուրջ 70 դպրոցներում:

2015 թվականի պետական բյուջեից 65-66 միլիոն դրամ է հատկացվելու «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծմանը։ Այս մասին երեկ ԱԺ֊-ում հայտարարել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ նույնքան գումար էլ ակումբներին հատկացվել էր այս տարի։

Նա ասել է, որ հայրենասիրություն սերմանող ակումբների անրհաժեշտություն կա՝ հատկապես այս տարվա օգոստոսին հայ֊ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճից հետո։

Նշենք նաև, որ համաձայն Մանվել Գրիգորյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա 2013 թ. ուներ 219.1 մլն դրամ, 45 հազար դոլար և նույնքան եվրո: 

Նախորդ հոդվածը‘Ստորագրվել է ԵՄ կողմից Հայաստանին 140-170 մլն եվրոյի աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր’
Հաջորդ հոդվածը‘Չափսը նշանակություն ունի. Ձուն թանկացել է, քանի որ մեծացել է ‘