‘Պատասխան պատժամիջոցներ. պյուռոսյան հաղթանա՞կ’

2420

‘

Այսօր դադարեցվում է Մոսկվայում ամերիկյան դեսպանատան կողմից պահեստների և «Սերեբրյաննի բոր» ամառանոցի շահագործումը, իսկ մինչև սեպտեմբերի 1-ը կկրճատվեն ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների 755 աշխատակիցներ՝ ինչպես դիվանագետներ, այնպես էլ տեխնիկական անձնակազմի անդամներ:

Սա ԱՄՆ կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծն ընդունելու պատասխան քայլն է, ինչը կարող է շատ ցավալի անդրադառնալ հենց Ռուսաստանի քաղաքացիների վրա, կարծում է Սթիվեն Փայֆերը Բրուքինգսի (ԱՄՆ) ինստիտուտից:

«Նրանց մեծ մասին մենք անվանում ենք «տեղական անձնակազմ»: Դրանք Ռուսաստանի քաղաքացիներն են, որոնք աշխատում են դեսպանատանը: Կարծում եմ, որ հիմնականում հենց նրանք կընկնեն կրճատման տակ: Ռուսաստանի քաղաքացիները կկորցնեն աշխատանքը: Դա կդանդաղեցնի, օրինակ, վիզաների տրամադրումըտ: Իմ կարծիքով՝ դեսպանատունն, իր հերթին, կորոշի իր ապագա գործունեության առաջնահերթությունները՝ ինչն է ավելի կարևոր, ինչը՝ երկրորդական, ապա մնացած անձնակազմին կուղղի առաջնահերթ խնդիրների լուծմանը և այն գործառույթների իրականացմանը, որոնք ավելի կարևոր  դեր են կատարում իր գործունեության մեջ»,- հայտարարել է Սթիվեն Փայֆերը:

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը տեղեկացրել է, որ Թրամփն առաջիկայում կստորագրի Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ օրինագիծը: Օրենքը համարվում է ուժի մեջ մտած՝ ԱՄՆ նախագահի կողմից ստորագրվելուց պահից:

Փոխանցում է euronews-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Ցանցահենները գողացել են «Գահերի խաղի» սցենարը’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Շամիրամ գյուղում հարձակման հետեւանքով վիրավորվածներից մեկը’