‘Պատգամավորները ընդգծել են, որ «նման իրավիճակներում» պետք է օրենքի շրջանակներում գործել. «ՉԻ»’

841

Երեկ ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ և հանդիպել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ու խմբակցությունների ներկայացոցիչների հետ:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Այս իրադարձությունն իր մեջ միանգամից երկու դրական բան է պարունակում: Առաջին` պատգամավորները սաղ-սալամաթ տեղ են հասել, և երկրորդ` Արցախի իրենց գործընկերների հետ քննարկել են նաև Բերձորի դեպքերը և «ընդգծել են նման իրավիճակներում խնդիրներն օրենսդրության շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը»: Այս երկրորդն ինչ-որ տեղ կարելի է նույնիսկ գնահատել որպես սենսացիա: Պատկերացնո՞ւմ եք` արձանագրվել է, որ «նման իրավիճակներում» պետք է օրենքի շրջանակներում գործել: Իսկ մեզ թվում էր` միշտ է պետք գործել օրենքի շրջանակներում:

Նախորդ հոդվածը‘«Բավարիայի» աստղերը՝ բասկետբոլիստներ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել ‘