‘Պատգամավորները Լիտվայի և Ֆրանսիայի օրենսդիրների առաջարկները ծափահարություններով ընդունեցին ‘

846

Մարտի 14-ին ԼՂՀ–ի հետ բարեկամության խումբ էր ստեղծվել Լիտվայի խորհրդարանում, իսկ մարտի 19-ին Ֆրանսիայում տարբեր քաղաքական ուժեր ի ներկայացուցիչներ, այդ թվում` պատգամավորներ և սենատորներ ցանկություն են հայտնել ԼՂՀ–ի հետ ստեղծել բարեկամության խումբ։

Ինչպես հաղորդում է hetq.am-ը՝ այսօրվա ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ անունից շնորհակալություն հայտնեց Լիտվայի և Ֆրանսիայի այն ներկայացուցիչներին,  ովքեր ԼՂՀ-ի հետ բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել և կանգնած են այդ նախաձեռնության ակունքներում:

Հովիկ Աբրահամյանի շնորհակալական ելույթը պատգամավորներն ընդունեցին ծափահարություններով:

Նախորդ հոդվածը‘Էլի խոսեց թվերով կամ մի տեսակ անտեղյակ եք, Սերժ Ազատիչ’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ պետը խախտել է էթիկայի կանոնները. Թրանսփարենսի Ինթերնեշնլը դիմել է էթիկայի հանձնաժողով’