‘Պատգամավոր. Էլցանցերի աշխատողների հարստացման գաղտնիքը կորուստներն են ‘

1588

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ֆեյսբուքում գրում է.

«Այն, որ շարքային էլեկտրիկ աշխատելով կարելի է բավականին լուրջ եկամուտներ ունենալ, հայտնի է բոլորին: Որ տեղամասի պետ լինելով կարելի է լավ հարստանալ, ևս հանրահայտ է, էլ չասած մասնաճյուղերի տնօրենների ու Էլեկտրական ցանցերի այլ պաշտոնյաների մասին: Իսկ գաղտնիքը իբր կորուստների մեջ է: Էլեկտրաէներգիայի 30%, 40%, 50%, երբեմն նույնիսկ ավելի մեծ չափի կորուստները տարբեր տեղամասերում նորմալ են համարվում: Թե ինչպես են այդ կորուստները գոյանում, երևի շատերը գիտեն: Ու հիմա, արի ու տես, որ սեփական համակարգում գողերին բացահայտելու և միլիոնները շրջանառության մեջ վերադարձնելու փոխարեն, նորից ֆինանսական պրոբլեմը կոտրում են ժողովրդի գլխին: Կարծում եմ` եզրակացություններն արված են»:

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Գառների քվեարկությունը’
Հաջորդ հոդվածը‘Օձի կծելու դեպքերը նվազել են, կարիճներինը՝ ավելացել ‘