‘Պատգամավոր. Իր ոչնչացված գյուղատնտեսությունով Հայաստանը եվրասիական շուկային առաջարկելու բան չունի’

1202

Իր ոչնչացված գյուղատնտեսությունով Հայաստանը փաստորեն Եվրասիական  միության շուկա արտահանելու ոչ մի բան չունի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի խոսքով, երկրի գյուղատնտեսությունը բոլորովին պատրաստ չէ ԵԱՏՄ-ին միանալուն:


«Որեւէ բան արտադրելու համար հարկավոր է փող, միջոցներ, ներդրումներ: Ի՞նչ արտահանման մասին կարող է լինել խոսքը, եթե իշխանություններն իրենց քաղաքականությամբ նպատակաուղղված ոչնչացնում են ոչ միայն փոքր եւ միջին բիզնեսը, այլ նաեւ գյուղատնտեսությունը»,-ասել է նա այսօր կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, գյուղատնտեսական տեխնիկայի ինքնարժեքը բավականին բարձր է, իսկ այդ փաստը, վարկային բարձր տոկոսադրույքների հետ միասին, հայ գյուղատնտեսներին դնում է ծայր աստիճան անշահավետ դրության մեջ:

«Իրավիճակն ավելի է խորացնում փոքր ՀԷԿ-երի գործունեության հետեւանքով հողատարածքների վարակվածությունը: Միայն Արագածոտնի մարզում կեղտաջրերով ոռոգելու հետեւանքով վարակվել է 200 հեկտար հողատարածք: ՀԷԿ-երը կառուցվել են առանց տեղական պայմանների համապատասխան ուսումնասիրությունների»,-ասել է խորհրդարանականը:

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոն պատրաստ է գնալ հինգերորդ ժամկետի’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում Բաքվի գործընկերներից հետ մնալ քաղբանտարկյալների թվով ‘