‘Պատգամավոր. Հայաստանի էներգետիկ ընկերություններում աղետալի իրավիճակ է ստեղծվել’

1458

Արժույթի շուկայում կտրուկ տատանումների պատճառով աղետալի իրավիճակ է ստեղծվել Հայաստանի էներգետիկ ընկերություններում: Դեկտեմբերի 16-ին այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, հատկապես տագնապալի է իրավիճակը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որը ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարում է ԱՄՆ դոլարով: Արժույթի փոխարժեքի տատանումների արդյունքում ընկերությունում դարձյալ սկսել են կուտակվել վիթխարի պարտքեր: Բագրատյանը կոչ է արել հատուկ խորհրդարանական լսումներ անցկացնել այդ հարցի շուրջ, քանի որ տարեվերջին ազգային արժույթի փոխարժեքի անկման պատճառով աղքատության մակարդակը երկրում կգերազանցի 50%-ը: Պատգամավորը պահանջել է ներկայացնել յուրաքանչյուր դրամի արժեզրկումից էներգետիկ համակարգի կորուստների վերաբերյալ տվյալները: Ի պատասխան` էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշել է, որ ծանր իրավիճակ է ստեղծվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում: Այդ առնչությամբ մշակվել է ֆինանսական առողջացման հատուկ ծրագիր, որը համաձայնեցվել է բաժնետիրոջ հետ և ներկայացվե ՀՀ ֆինանսների նախարարության քննարկմանը: Այդ ծրագիրը հաշվի է առնում նաև արժույթի շուկայում առկա գործընթացները: 

Նախորդ հոդվածը‘Ախտունգ-ախտունգ. Հին գործիքները՝ գործողության մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» ‘